Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում  

Armenpress 11:59, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած US Open-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ջոկովիչի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրն էր: Սերբ թենիսիստից մեծ ջանքերի չպահանջվեցին հաղթելու մրցակցին երեք սեթից հետո`  6:1, 6:4, 6:1 հաշվով:

Նովակ Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության եռակի հաղթող է: Նա այդ տիտղոսները նվաճել է 2011, 2015 և 2018 թվականներին:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Պանդեմիայի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am