Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ  

Armenpress 15:51, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarkt-ը: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Մխիթարյանը առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ և հռոմեական թիմը պայմանագիր կստորագրի նրա հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am