Լիբանանի նախագահը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Armenpress 15:38, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում Է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բաաբդա պալատում լրագրողներին հայտնել Է նախագահի դիվանտան ղեկավար Անտուան Շուքեյրը:

«Խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո հանրապետության նախագահ Միշել Աունը որոշում Է ընդունել կառավարության կազմումը հանձնարարել Մուստաֆա Ադիբին»,- հայտնել Է դիվանատան ղեկավարը:

Al Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ լիբանանցի դիվանագետը կոնսուլտացիաների արդյունքներով ստացել Է խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի պաշտպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am