1000х90.jpg (78 KB)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ձերբակալվել է

Armenpress 14:17, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը` հավելելով, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։

Ավելի վաղ, Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ (պաշտոնեական կեղծիքին հանցակից լինել) հոդվածների կասկածանքով` նշելով, որ ձերբակալման հիմքերը և նպատակը բացակայում են։ Սամվել Մկրտչյանը շուրջ երկու ամիս է ազատվել է ՔԿՀ-ի պետի պաշտոնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am