1000х90.jpg (78 KB)

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում  

Armenpress 14:11, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային  Սամվել  Գասպարյանը  381 կգ­ով (170+211)  զբաղեցրեց երրորդ տեղը և  արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող  չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը  երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230) դարձել է մրցաշարի հաղթող:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am