Հանրապետությունում չպետք է լինի չնորոգված ճանապարհ․ Փաշինյանն Անգեղակոթ համայնքում է

Armenpress 12:08, 29 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզ աշխատաքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն ասաց, որ տեղյակ է Անգեղակոթ համայնքի ճանապարհային խնդրին։

«Իմացա, որ 6 կիլոմետր հատված կա ճանապարհի, որ 40 րոպեում եք անցնում։ Նախարարի հետ խոսել եմ, մյուս տարի այդ ճանապարհը կսարքենք։ Մեր խնդիրը հետևյալն է, որ հանրապետությունում չպետք է լինի այնպիսի ճանապարհ, որ չսարքվի»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Վարչապետի առաջին կանգառը Ծղուկ համայնքն էր, որտեղ նա հանդիպեց բնակիչների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am