Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Armenpress 11:27, 29 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի առաջին կանգառը Ծղուկ համայնքն է, որտեղ նա հանդիպեց բնակիչների հետ։

Բնակիչները բարձրաձայնեցին արոտ իրականացնելու համար տարածք չունենալու խնդիրը։ Բնակիչները նշեցին, որ տարածք չունեն արոտ իրականացնելու համար, քանի որ արոտի համար նախատեսված տարածքի մեծ մասը վարձակալված է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե ինչպես լուծել այդ խնդիրը։

Գյուղացիները նաև բարձրաձայնեցին կաթի և մսի գնի, ինչպես նաև վարկային խնդիրները։

«Իմ գալու նպատակը ձեզ լսելն էր, լսեցի ձեր խնդիրները, ֆիքսեցինք»,- ասաց Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am