Նախարարն այս պահին աշխատանքի է. ԱՆ մամուլի խոսնակը՝ Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ

Armenpress 17:30, 24 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին:

Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում:

Համացանցում լուրեր են սկսել շրջանառվել, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, այն բանից հետո, երբ նախարարն ապաակտիվացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am