Հենրիկ Լարսոնը դարձել է Կումանի օգնական «Բարսելոնա»-ում

Armenpress 16:34, 21 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը կօգնի կատալոնական թիմի նոր  գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին մարզչական աշխատանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը: Լարսոնն այն մասնագետների թվում է, ովքեր ընդգրկված են մարզչական շտաբում: Կումանի օգնականն է դարձել նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը:

Ավելի վաղ էլ կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ռոնալդ Կումանի՝ թիմի մարզիչ նշանակվելու մասին: Կումանի հետ կատալոնական ակումբը կնքել է երկու տարվա պայմանագիր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am