Ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր գույն ու մշակույթ բերի. Նիկոլ Փաշինյան

Armenpress 10:02, 18 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- նշել է Փաշինյանը:

Ադրբեջանը հուլիսի 12-ից մի քանի օր  հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ հասցրել նաև բնակելի տներին: Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, ընթանում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգմանը զուգահեռ նաև կատարվել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am