1000х90.jpg (78 KB)

Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել

Armenpress 16:46, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները: 

Ավերակների միջից արդեն հնարավոր է եղել դուրս բերել 18 մարդու: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ դեպքի վայրը շրջափակված է, երթևեկությունը՝ կանգնեցված: Փլուզված շինության հարակից տներից կատարվում է բնակիչների տարհանում:

Մայրաքաղաքի իշխանությունները ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Կահիրեի կենտրոնական թաղամասերի արտաքին տեսքի բարեկարգման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am