ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Armenpress 16:02, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:

Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:

Հրամանատարական հավաքների նպատակն էր սպայական կազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունների կատարելագործումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am