Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Armenpress 12:32, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»,-ասված է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կորեական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու ժողովուրդների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am