Ջոկովիչը, Նադալը և Տիմը կմասնակցեն տարվա ամփոփիչ մրցաշարին

Armenpress 23:39, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարում իրենց մասնակցությունն արդեն իսկ ապահովել են մրցաշարի մի շարք ֆավորիտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Սերբ Նովակ Ջոկովիչը, իսպանացի Ռաֆայել Նադալը և ավստրիացի Դոմինիկ Տիմն ապահովել են իրենց տեղը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարում:

Հաջորդից 5 ուղեգրերը կվիճարկեն Ֆաբիո Ֆոնյինը, Դավիդ Գոֆենը, Դանիիլ Մեդվեդեւը, ՍտեֆանոսՑիցիպասը, Ալեքսանդր Զվերեւը, Գաել Մոնֆիսը, Մատեո Բերետինին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am