1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջին երկու խաղում գրանցվեց 9 գոլ

Armenpress 22:41, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբիառաջնությունը. կայացան 1-ին տուրի հետևյալ հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սևան»-ը Աշտարակում մրցեց «Ուրարտու-2»-ի հետ և առավելությանհասավ 3։0 հաշվով: Օրվա մյուս խաղում գրանցվեց 6 գնդակ: «Լեռնային Արցախ»-ը հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտության մատնեց «Շիրակ-2»-ին:

Առաջին խմբի ևս երեք հանդիպում կկայանա օգոստոսի 15-ին և 16-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am