«Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի

Armenpress 22:20, 14 Օգոստոս, 2020

 ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստ Իսրաել Ռոբերտո Ֆերեիրա Ջունիորիհետ։

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի«Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի17:30-ին: Օգոստոսի 16-ինկկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և«Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվենԵրևանում և կմեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին: Եվ անդրանիկ տուրըկեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am