Շաքի գյուղի մոտ «Սմերչ»-ի արկ է հայտնաբերվել

Armenpress 21:53, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին տեղեկատվություն է ստացել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է «Սմերչ» (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am