Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից եւ Նիդեռլանդներից՝ խուսափելով կարանտինից

Armenpress 18:12, 14 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու Էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո: Գնացքները, որոնք Ֆրանսիայից թագավորություն են մեկնում, վերադառնում են լեփ-լեցուն, ավտոբուսով Եվրոթունելով անցնելու տոմսեր չեն մնացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են տրանսպորտային ընկերությունների տվյալները: Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 13-ի երեկոյան հայտարարել Էին, որ օգոստոսի 15-ից երկշաբաթյա կարանտին են սահմանելու Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Մոնակոյից ու Տերկս եւ Կայկոս կղզիներից, ինչպես նաեւ Նիդեռլանդների Թագավորության կազմի մեջ մտնող Արուբա անդրծովյան տարածքից ժամանողների համար՝ այնտեղ COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով: Ճեպընթաց գնացքի տոմսերի մեծամասնությունը նույնպես վաճառվել Է հաշված ժամերի ընթացքում, այժմ հասանելի են բարձր գնով սահմանափակ թվով տոմսեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am