Թուրքիան կպատասխանի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու բոլոր փորձերին. Էրդողան
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է, որ իր երկիրն առանց պատասխանի չի թողնի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու փորձերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին այդ մասին Թուրքիայի ղեկավարն Անկարայում հայտնել Է լրագրողներին ուրբաթ օրվա աղոթքից հետո:
«Թուրքիան առանց պատասխանի չի թողնի ցանկացած հնարավոր հարձակում իր քաղաքացիական նավերի վրա: Արեւելյան Միջերկրականում Oruс Reis նավի երկրաբանական հետախուզության աշխատանքները կտեւեն մինչեւ օգոստոսի 23-ը»,- ընդգծել Է Էրդողանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ