CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ- ի հրաժարվելու մասին

Armenpress 14:42, 14 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն Է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:Ինչպես հայտարարել են հեռուստաալիքի զրուցակիցները, առաջարկվել Է «աննախադեպ համագործակցություն» ԱՄՆ-ի վարչակազմի «Օպերացիա «Գերձայնային արագություն» նախագծին, որն ուղղված Է COVID-ի պատվաստանյութի մշակման արագացմանը:Նրանց խոսքով՝ Ռուսաստանը բաց Է պատվաստանյութի մասին տեղեկատվության փոխանակման համար, ինչը թույլ կտա ամերիկացի դեղագործական ընկերություններին՝ ռուսական պատվաստանյութն արտադրել ԱՄՆ-ում:Մինչդեռ, հավելել են CNN-ի զրուցակիցները, «ԱՄՆ-ը ներկայում փակ Է» Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների համար:«Ամերիկյան կողմից գոյություն ունի Ռուսաստանի նկատմամբ անվստահության ընդհանուր զգացողություն, եւ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները, ներառյալ պատվաստանյութերը, թեստավորումը եւ բուժումը, ԱՄՆ-ում չեն ընդունվում այդ անվստահության պատճառով»,-հեռուստաալիքին ասել Է բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան:ՆԱ ԱՄՆ-ին կոչ Է արել՝ լրջորեն քննարկել ռուսական պատվաստանյութի ընդունման հարցը, չԷ որ այն կարող Է փրկել ամերիկացիների կյանքը:Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ «Ռուսաստանի պատվաստանյութն ԱՄՆ-ում համարվում Է այնքան թերամշակված, որ նույնիսկ լուրջ հետաքրքրություն չի առաջացրել»:«Ամենափոքր շանս չկա, որ ԱՄՆ-ը դա (ռուսական պատվաստանյութը) կփորձարկի կապիկների վրա, չխոսելով արդեն մարդկանց մասին»,-ասել Է ԱՄՆ-ի առողջապահության պետական պաշտոնյաներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am