Ես չէ, որ պետք է որոշեմ՝ ով կալանավորվի, ով ազատ արձակվի. Նիկոլ Փաշինյան

Armenpress 14:15, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետութան իշխանության նպատակն է՝ ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի HARDtalk-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին և կալանավորումներին:

«Ինչ վերաբերում է քրեական գործերին և ձերբակալություններին, ապա պետք է շեշտեմ, որ մենք ունենք դատարաններ, քննչական մարմիններ և դատախազություններ: Ես չէ, որ պետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով պետք է ազատ արձակվի: Մեր նպատակն է` ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է և գնահատում է այդ բոլոր ոլորտներում Հայաստանի հսկայական առաջընթացը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am