Փորձագետները հայտարարել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը գրեթե մինչեւ զրո կրճատման մասին

Armenpress 14:07, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում, որը նավթի խոշորագույն պաշարներն ունի աշխարհում, նավթի արդյունահանումը մոտենում Է զրոյի, հաշվել են IHS Markit կոնսմալտինգային ընկերության փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դեռ 2017 թվականին Վենեսուելայում արդյունահանումը մեկ օրում կազմում Էր 2 միլիոն բարել: Մեկ տարի առաջ այն ընկել Է օրական մինչեւ 650 հազար բարել: Այժմ, IHS Markit-ի տվյալներով, Վենեսուելան օրական արդյունահանում Է 100-ից մինչեւ 200 հազար բարել, եւ անկումը շարունակվում Է:

«Այժմ կարելի Է ենթադրել, որ շուտով երկրում նավթի արդյունահանումը կարող Է դառնալ զրոյական կամ մոտենալ այդ մակարդակին»,-գրում են փորձագետները, նշելով, որ նավթարդյունաբերության պատմության մեջ երբեք խոշոր նավթարդյունաբերող երկրների նավթի արդյունահանման ծավալն այդքան ցած ու այդքան երկար ժամանակ չի ընկել: Վենեսուելան մեծությամբ երրորդ նավթարդյունահանող երկիրն Է ՕՊԷՔ-ի տասներեք անդամների թվում: Վերջին ժամանակներս իրադրությունը Վենեսուելայի համար խորացել Է նավթի համատարած գնանկմամբ՝ COVID-19-ի համավարակի, ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ նավթը պահելու հնարավորությունների սահմանափակումների պատճառով, նշում են հրապարակման հեղինակները:

Թեեւ Վենեսուելայի դեպքը պատմական Է, փորձագետներն այն կարծիքին են, որ այն գործնականում չի ազդում համաշխարհային նավթաշուկաների վրա՝ կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների ֆոնին պահանջարկի եւ առաջարկի ավելի լուրջ փոփոխությունների պատճառով: «Աշխարհում կան բավականին արտադրական հզորություններ, որպեսզի բավարարվի նավթի համաշխարհային պահանջարկի վերականգնումը, որը դիտվում Է մայիսից»,-կարծում Է IHS Markit-ի փոխնախագահ եւ նավթաշուկաների ղեկավար Ջիմ Բուրքհարդը: Փորձագետները վստահ են, որ Վենեսուելան կարող Է ապագայում վերականգնել նավթի արդյունահանումը՝ հաշվի առնելով նրա հսկայական նավթապաշարները: Սակայն ենթակառուցվածքի վիճակը, նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցնում են նման ելքի հավանականությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am