Ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է. Ալբերտո Աիրոլա

Armenpress 12:42, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության վերաբերյալ լսումների ժամանակ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «5 աստղ շարժման» սենատոր Ալբերտո Աիրոլան հարցուպատասխանի ավարտին անդրադարձել է ժողովուրդների ինքնորոշմանը:

«Ուզում էի ուղղակի ասել, որ ժողովուրդների ինքնորոշումը մեր՝ «5 աստղ շարժման» հիմնարար արժեքներից է, և ձեզ կասեմ, որ որպես իտալացիներ՝ մենք ևս կարիք ունենք խաղաղության, ոչ միայն՝ գազի և բենզինի»,- «Արմենպրես»-ի հաղրոդմամբ` նշել է  Ալբերտո Աիրոլան: 

Լսումները կայացել են օգոստոսի 6-ին: Իտալական կողմի հրավերով լսումներին մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am