Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան

Armenpress 11:20, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:

2019թ. Հայաստանն արձանագրել է 7.6 տոկոս տնտեսական աճ` ամենաբարձրը նախորդ 12 տարիների ընթացքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am