1000х90.jpg (78 KB)

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Armenpress 11:18, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

COVID-19-ի ախտորոշմամբ մեկ հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 236-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր առմամբ մեկուսացված է մնում 35 քաղաքացի:

Բժիշկները երկու հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, չորսինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 712 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am