1000х90.jpg (78 KB)

Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

Armenpress 10:04, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ,14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` Vbet Պրեմիեր լիգան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրի առաջին հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ»-ը կընդունի երկրի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին: Խաղը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի «Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 16-ին կկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և «Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվեն Երևանում և մեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին:

Եվ անդրանիկ տուրը կեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am