«Լայպցիգ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է

Armenpress 08:27, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ,14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում շարունակվում է Չեմպիոնների լիգան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի շրջանակներում գերմանական «Լայպցիգ»-ը մրցեց իսպանական «Աթլետիկ»-ի հետ: «Լայպցիգ»-ը Դանիել Օլմոյի և Թայլեր Ադամսի գոլերի շոնրհիվ հաղթեց 2:1 հաշվով: «Աթլետիկ»-ից միակ գնդակը հեղինակեց Ժուաու Ֆելիշը:

Գերմանական «Լայպցիգ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am