1000х90.jpg (78 KB)

Ուկրաինայի Կրոպիվնիցկիում կառուցվելիք հայկական եկեղեցին կկոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով

Armenpress 21:10, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կառուցվելիք հայկական եկեղեցին կանվանակոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:

«Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար:

Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:

Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am