Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ

Armenpress 20:48, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AFP-ն:

«Վստահ եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են մտավախությունը, թե ինչ է կատարվում Բելառուսում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք աշխատել ճգնաժամը լուծելու համար»,-Սլովենիայում լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:

Իր հերթին, Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am