1000х90.jpg (78 KB)

Գերմանիայում գնաճը հուլիսին դանդաղել Է մինչեւ զրո

Armenpress 15:01, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցվել են Եվրամիության չափորոշիչների հետ, 2020 թվականի հուլիսին տարեկան արտահայտությամբ չեն փոխվել մեկ ամիս առաջվա 0,8 տոկոսով աճից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) վերջնական տվյալները:

Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ նվազել են 0,5 տոկոսով: Հունիսին դրանք ամսական արտահայտությամբ բարձրացել Էին 0,7 տոկոսով: Գները, որոնք նախատեսված են գերմանական չափորոշիչներով, հուլիսին 0,1 տոկոսով նվազել են տարեկան արտահայտությամբ եւ 0,5 տոկոսով՝ ամսական արտահայտությամբ: Բոլոր չորս ցուցանիշների դինամիկան համընկել Է վերլուծաբանների՝ նախապես հայտարարված տվյալների եւ միջին կանխատեսումների հետ, վկայում են Trading Economics-ի տվյալները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am