Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ Է տուժել

Armenpress 13:03, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:

«Ընդամենն օգոստոսի 9 – 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել Է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացված Է»,- տեղեկացրել են ներքգործնախարարությունում: Ինչպես նշված Է, հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում Է բարձր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am