Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին

Armenpress 12:45, 13 Օգոստոս, 2020

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9­ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր: Ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումները շարունակվում են:

Խոսրով Խլղաթյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am