Ռումյան Հովսեփյանը միացավ «Ալաշկերտ»-ին

Armenpress 22:26, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտ» է տեղափոխվել Բուլղարիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արդա» ակումբից, որի կազմում 24 հանդիպում է անցկացրել ավարտված առաջնությունում:

Փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել «Իմպուլսում», «Բանանցում» («Ուրարտու»), «Շիրակում», «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգ» (Դոնեցկ) և «Ստալ» ակումբներում:

Ռումյան Հովսեփյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, ազգային թիմի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am