Լիտվան Բելառուսին իրավիճակի ապաէսկալացման ծրագիր է առաջարկում

Armenpress 19:10, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

«Իմ պաշտոնական առաջարկը բելառուսական իշխանություններին. իրավիճակի արագ ապաէսկալացիա, մի կիրառեք ուժ ժողովրդի նկատմամբ: Ազատ արձակեք բոլոր ձերբակալվածներին: Կազմակերպեք Ազգային խորհուրդ՝ քաղաքացիների և հասարակության հետ երկխոսության նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահը:  

Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչյուսը տեղեկացրել էր, որ Վիլնյուսը, Տալինը, Ռիգան և Վարշավան խոսել են «ուժեղ եվրոպական պատասախանի» անհրաժեշտության մասին՝ Բելառուսում բողոքի ակցիաների նկատմամբ ուժի կիրառման դեպքերին: Նրա խոսքով, Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի են և դրանց դժվար է ընդունել:

Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am