«Շախտյոր»-ը և «Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են

Armenpress 08:57, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոնեցկի «Շախտյոր»-ը մրցելով «Բազել»-ի հետ առավելության հասավ 4:1 հաշվով: Օրվա մյուս խաղում «Սևիլիա»-ն Օկամպոսի միակ գնդակ շնորհիվ հաղթեց անգլիական «Վուվերհեմփթոն»-ին և կշարունակի պայքարը:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կմրցեն «Շախտյոր»-«Ինտեր» և «Սևիլիա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգերը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am