Իրաքի հյուսիսում թուրքական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Armenpress 19:43, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 15 մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Alsumaria News հեռուստաընկերության անվտանգության ոլորտի աղբյուրին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ զոհվածների թվում հինգ իրաքցի սահմանապահներ են, այդ թվում՝ երկու սպա, ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հինգ անդամներ: Նշվում է, որ պատահարի հետևանքով զոհվել է նաև հինգ քաղաքացիական անձ:

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը հայտնել էր հինգ զոհվածի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am