1000х90.jpg (78 KB)

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՀ պետական բյուջեի փոփոխությունների օրինագծին

Armenpress 18:31, 11 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 11-ին տեղի ունեցած նիստին, որը նախագահել է Արթուր Հարությունյանը, ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը երկրորդ ընթերցմանն է ներկայացրել ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի ձայների` 4 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ օրենքին տրվել է դրական եզրակացություն:

Հաջորդիվ Հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am