1000х90.jpg (78 KB)

Ճանապարհատրանսպորտային պատահար Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

Armenpress 09:39, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին՝ ժամը 02։49-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Գորիսի ոլորաններից դեպի փոքր կամուրջ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենան ընկել է ձորը: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան Մ-2 ավտոճանապարhի 6-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուկուչ Բ․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում։ Վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am