Պոչետինոն կարող է գլխավորել «Ռոմա»-ն

Armenpress 11:10, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոմա»-ն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Իտալական ակումբն արդեն առաջարկով դիմել է Պոչետինոյին, և եթե վերջինս հրաժարվի գլխավորել հռոմեական ակումբը, ապա «Ռոմա»-ն կշարունակի համագործակցությունը ներկայի մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ միչև 2021 թվականն է նախատեսված: 

Պոչետինոյի վերջին ակումբը «Տոտենհեմ»-ն էր, որը նա գլխավորել է 2014-2019 թվականներին:    

«Ռոմա»-ն արդեն իսկ ավարտված Սերիա Ա-ում գրավել էր 5-րդ տեղը և 1/8 եզրափակիչից դուրս էր մնացել Եվրոպայի լիգայից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am