Մխիթարյանը մի քանի ցուցանիշներում լավագույններից է «Ռոմա»-ում

Armenpress 11:07, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք ցուցանիշներով լավագույններից է իտալական ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանն անցած մրցաշրջանում ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստների լավագույն եռյակում է: Մխիթարյանը մասնակցած 22 խաղում կատարել է 35 հարված, որոնցից 9-ը ավարտվել է դարպասի գրավմամբ: Առաջին տեղում Ջեկոն է, իսկ երկրորդում` Կոլարովը:

Մխիթարյանը նաև ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցուցակում է (6-րդ տեղ): Նա 22 խաղում կարողացել է 22 գոլային պահ ստեղծել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am