Մալայզիայի արտգոծնախարարին տուգանել են խորհրդարանի նիստում ծխելու համար

Armenpress 10:33, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել Է, որ տուգանվել Է խորհրդարանի նիստում Էլեկտրնային սիգարետներ ծխելու համար: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 10-ին՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես տուգանվել եմ եւ արդեն վճարել եմ տուգանքը, ես զանցանք եմ կատարել եւ ներողություն եմ խնդրել»,- մեջբերում Է անում նրա խոսքից Star հրատարակությունը: Քաղաքական գործիչը լրագրողների օբյեկտիվում Էր հայտնվել անցյալ շաբաթ, երբ խորհրդարանում հրապարակվում Էր գերագույն տիրակալի (թագավորի) ուղերձը: Տեղական օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար սպառնում Է տուգանք 250 ռինգիտի (59,5 դոլարի) չափով, վճարելուց հրաժարվելու դապքում տուգանքն ավելանում Է մինչեւ 10 հազար ռինգիտ (2,3 հազար դոլար) կամ պատժվում Է մինչեւ երկու տարի ժամկետով բանտարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am