Ըստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ

Armenpress 21:58, 9 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային ներկայացուցչության պատվերով ԲԿՄՕ սոցիոլոգիական հետազոտությունների երիտասարդական լաբորատորիան անցկացրել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգոստոսի 9-ին կայացած ընտրություններ ազգային exit poll (հարցում ՝ ընտրատեղամասերից դուրս գալու ժամանակ)։

Հարցումն անցկացվել է երկրի 320 տեղամասերում: Հարցազրուցավարները քվեարկած ընտրողներին առաջարկել են անանուն հարցում անցկացնել։ Հարց է տրվել այն մասին, թե ում օգտին է պատասխանողը տվել իր ձայնը։  Հարցին պատասխանել է 67.6%-ը, հրաժարվել է պատասխանել 32.4%-ը։ Ընդամենը հարցվել է 12 340 մարդ։ Ընտրանքը եղել է բազմաստիճան, համակցված»

Ըստ Երիտասարդական լաբորատորիայի exit poll-ի արդյունքների՝ թեկնածուների ցուցանիշները հետևյալն են. Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքում է 79,7%, Սվետլանա Տիխանովսկայան՝ 6,8%, Աննա Կանոպացկայան՝ 2,3%, Անդրեյ Դմիտրիեւը՝ 1,1%, Սերգեյ Չերեչենը՝ 0,9%: Exit poll-ի տվյալներով ՝ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 9,2 տոկոսը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am