Անդրեա Պիրլոն «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչն է

Armenpress 23:28, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչը Անդրեա Պիրլոն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 41-ամյա Պիրլոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Օրեր առաջ Պիրլոն ստանձնել էր «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների գլխավոր մարզչի պաշտոնը:

Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am