«Շիրակ»-ն ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին

Armenpress 19:13, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել մինչ առաջնության մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում տան տերերը հյուրընկալել էին «Սևան»-ին: «Շիրակ»-ը Լյովա Մրյանի երեք գոլերի շնորհիվ հաղթել է 3:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:  Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝   «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am