Սարին հեռացվել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Armenpress 17:05, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը հեռացրեց գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Յուվենտուս»-ը շնորհակալություն է հայտնել Սարիին կատարած աշխատանքի և հաջողություն մաղթել հետագայի համար:

Մաուրիցիո Սարին «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականի ամռանը: Նա թիմի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն: Սակայն պարտվել է Իտալիայի գավաթի և սուպերգավաթի եզրափակիչներում և արդեն իսկ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am