1000х90.jpg (78 KB)

Հարավային Կորեայում տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել

Armenpress 15:32, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, Կորեայի ներքին գործերի եւ անվտանգության նախարարության տվյալներով ՝ անձրեւների պատճառով ավելի քան 3000 մարդ Է տարհանվել :

Հարավային Չոլլայի նահանգի ներկայացուցչի խոսքով ՝ Սոմջին գետի մոտ 100 մետր ամբարտակը փլուզվել է եւ հեղեղել ամբողջ տարածքը: Երկրի անտառային տնտեսության գործակալությունը սողանքների մասին նախազգուշացումների մակարդակը բարձրացրել է մինչեւ ամենաբարձր աստիճանի բոլոր շրջաններում, բացի Ջեջու առողջարանային կղզուց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am