Հայաստանում օգոստոսի 11-13-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Armenpress 14:41, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում ՝օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական կայքէջից:

Օգոստոսի 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am