1000х90.jpg (78 KB)

Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուժեղ պայթյուն է որոտացել. առնվազն 8 մարդ զոհվել է

Armenpress 14:30, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Reuters» գործակալությանը, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 14-ը վիրավորվել են:

«Դա, հավանաբար, ականապատված մեքենա է եղել, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը Հիմա վիրավորներին են տեղափոխում»,-  ասել է Սոմալիի նախագահ Աբդուլլահի Մոհամեդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am