Ռուսական կործանիչն ԱՄՆ-ի երկու ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովի վրա

Armenpress 17:21, 7 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:«2020 թվականի օգոստոսի 7-ին օդային տարածքի հսկողության ռուսաստանյան միջոցներով Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախներ»,- հաղորդել են կենտրոնում:«Թիրախները կալանելու համար օդ Է բարձրացվել Սու-27 կործանիչը՝ Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվում Է կենտրոնում, ՌԴ պետական սահմանից ամերիկյան հետախուզական ինքնաթիռների հետադարձումից հետո Ռուսաստանի կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան:«Ռուսաստանյան Սու-27 ինքնաթիռի ամբողջ թռիչքն անցկացվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում ամերիկյան հետախուզական ինքնաթիռների կողմից չի թույլատրվել»,-հավելել են կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am