«Ուրարտուն» ու «Ալաշկերտն» ընկերական հանդիպում կանցկացնեն

Armenpress 16:17, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը ներկայացնող երկու թիմեր` «Ուրարտուն» և «Ալաշկերտը», ընկերական հանդիպում կանցկացնեն:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմերը օգոստոսի 8-ին նախապատրաստական շրջանի ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին: Այն անցկացվելու է առանց հանդիսականների:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝  «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am